Կորպորատիվ երեկույթ: Կեցցե՜ մեր կոլեկտիվը...Կեցցեմ նաև ես' երեկույթի չքնաղագույն էակս:)

1. Մի՛ զսպիր քեզ ապերիտիվի հարցում, և երբ սկսվի տոնական մասը, անպատճառ կենաց ասա' օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են օԿորպորատիվ երեկույթ: Կեցցե՜ մեր կոլեկտիվը...Կեցցեմ նաև ես, չքնաղագույն եկաս երեկույթին: րինակ՝ «Եկեք լինենք անկեղծ...» կամ «Ես շատ գնահատում եմ ձեր ընկերակցությունը, սակայն...» և այլն։

2. Հենց երեկոյի սկզբում մի հարմար սեղան ընտրիր, և երբ հնչի երաժշտությունը, վերածիր այն պարահրապարակի։

3. Երեկոյի ամենաթեժ պահին, նախապես «ծանոթանալով» կոկտեյլներին, մոտեցիր ղեկավարության սեղանին: Հետաքրքրվիր, թե ինչո՞ւ այսքան ժամանակ աշխատավարձի բարձրացում չես ստացել, իսկ հեռանալիս ընկերաբար թփթփացրու տնօրենիդ ուսին' ավելացնելով «Ուրիշ ի՞նչ-կա չկա շեֆ...»։

4. Հագիր քո ամենաարտահայտիչ զգեստը. առավել ողջունելի են դեկոլտեն, կարճ փեշը կամ բաց մեջքը: Կերպարդ ամբողջացրու բարձրակրունկ կոշիկով և անցիր 2-րդ կետի իրականացմանը։

5. Եղիր հնարավորինս անկեղծ: Ձեր հաշվապահն անճաշա՞կ է հագնվում. ուրեմն նրան այդ մասին հուշելու ժամանակն է: Ամբողջ բաժինը հոգնել է ծրագրավորողի անդադար փնթփնթոցի՞ց. բացատրիր նրան, որ դա անտանելի է դառնում, և խորհուրդ տուր փոխվել գոնե Ամանորի կապակցությամբ։

6. Ամեն անգամ լուսանկարչին նկատելիս սկսիր ծամածռել դեմքդ ու ծիծաղելի շարժումներ անել: Իսկ հաջորդ առավոտը կարելի է անցկացնել այդ «խայտառակությունը» ջնջելով։

7. Պարիր բոլոր տղամարդկանց հետ անխտիր: Իսկ եթե որևէ մեկն առավել դուր գա, պարգևատրիր նրան համբույրով: Եվ, իհարկե, հավաստիացիր, որ ղեկավարդ այդ ամենի վկան է։

8. Կորչի՛ դիետան. այդ երեկո փորձիր բոլոր համեղ ուտեստները, որոնք զարդարում են տոնական սեղանը' սկսած խորտիկներից մինչև աղանդեր։

9. Ընտրիր հարմար պահ և, դահլիճի կենտրոն դուրս գալով, կատարիր քո «ֆիրմային» երգը։

10. Մոռացի՛ր վերը նշված կետերի մասին, հագիր ամենահամեստ զգեստդ, տեղավորվիր ամենամութ անկյունում' հյութի բաժակը ձեռքիդ, և պարելու բոլոր հրավերները մերժիր խիստ ձայնով ու խոժոռ հայացքով։

Լուսանկարը ըստ Shutterstock-ի