Հումորիստ Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդու՝ Ալբերտոյի ծննդյան տոնին esyes.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Փոքրիկն այն ժամանակ ծնողներից խնդրել էր ծովափ գնալ, իսկ վերջիններս էլ, ընդառաջելով որդու ցանկությանը, ամառն էին վայելում Սև ծովի առափնյա Կվարյատի քաղաքում:

esyes.am-ի հետ հանգստյան տպավորություններով և ամուսնու կողմից ստացած անակնկալի մասին խոսեց երեկ Երևան վերադարձած երգչուհին:
«Ալբերտոյին ծննդյան օրը խոստացել էինք ծովափ գնալ ու հավատարիմ մնացինք մեր խոստմանը. սկզբում Սարպի գնացինք, որտեղ պայմաններն այնքան էլ մեզ դուր չեկան, այնուհետև մեր ընկերների խորհրդով տեղափոխվեցինք Կվարիատ, որտեղ էլ անմոռանալի օրեր ունեցանք, աննկարագրելի լավ անցավ, հիանալի հանգստացել ենք: Կեցցե տղաս, իրեն արդարացրեց. առաջին տարին էր, որ իր հետ էսպես լավ վայելեցինք. իրոք կարող ենք ասել, որ հանգստացել ենք,- ասաց Հռիփսիմեն՝ հավելելով,- տեղանքն էլ շատ լավն էր. շրջապատից մեծ բան է կախված, հիանալի մարդկանց հետ ընկերացանք»:

Քանի որ Ալբերտոն թե՛ ճանապարհին, թե՛ հանգստավայրում իրեն հիանալի է պահել, հայրրը՝ Գոքորը, խոստացել է տարին երկու անգամ նրան հանգստանալու տանել:
Ամառային վայելքներն այսքանով, սակայն, չեն սահմանափակվել Հռիփսիմեի համար. արդեն Երևանում նրան շատ մեծ անակնկալ էր սպասվում:

«Երկար ճանապարհից հոգնած՝ տանը քնած էի, Գոքորը ձայն տվեց, մի կերպ արթնացա: Ասաց, որ արագ ինձ կարգի բերեմ, տանից դուրս ենք գալու. պարզվում է՝ նա ինձ համար մեքենա էր գնել ու տանում էր՝ ցույց տար,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմեն,- նախկինում էլ մեքենա վարել գիտեի, բայց երբեք իմ սեփականը չէի ունեցել. միշտ կա՛մ հայրիկինս եմ քշել, կա՛մ Գոքորինը, բայց հիմա, ամուսնուս շնորհիվ, արդեն իմն ունեմ՝ Nissan March»:

Երգչուհու խոսքերով՝ քանի որ ինքը դեռ սկսնակ վարորդ է, Գոքորը կնոջ համար այնպիսի մեքենա է ընտրել, որ վթարի ժամանակ շատ ծախսեր չառաջանան:
esyes.am-ը շնորհավորում է Հռիփսիմեին ու կանաչ ճանապարհ մաղթում:

Զրուցեց Մերի Պողոսյանը