Էդինբուրգի համալսարանի գիտնականները ստեղծել են մի նոր սարք, որն աշխատելու սեփական կանոններն ունի։ Այն տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների թեմայով կատակներ է անում՝ պարզ, սակայն անավարտ նախադասությանն անսպասելի վերջավորություն տալով։

Օրինակ՝ «ես սիրում եմ կնոջս, ինչպես որ սիրում եմ առավոտյան տաք սուրճը», կամ էլ «ես սիրում եմ ամուսնուս, ինչպես որ սիրում եմ հարևան դատավորին»։ Մասնագետներն այնպիսի ծրագրակազմ են ստեղծել, որն անավարտ նախադասությունն ամբողջական դարձնելու համար ընտրում է բովանդակությանն անհամապատասխան բառեր։

Սակայն ինչպես նշում է The Telegraph-ը, երբեմն այդ հումորներն ավելի շատ սյուրռելիստական ոճի մեջ են ստացվում, քան հումորային։