Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը մտածում է՝ ինչ նվիրել Քեյթին իրենց տղայի ծննդյան կապակցությամբ (ծնվել է հուլիսի 22-ին):
Երբ նա էր ծնվել, արքայազն Չարլզը Դիանային ոսկե մեդալյոն է նվիրել՝ վրան փորագրված «Ուիլյամ»:
Ուիլյամը ցանկանում է Քեյթին նվիրել մի այնպիսի զարդ, որը կարող է իր սեփական թագավորական զարդերի հավաքածուի մաս կազմել, գրում է Daily Express-ը:

Արքայազնը ներգրավել է թագուհու ոսկերիչներին, բայց նա նույնպես ցանկանում է մասնակցել ձևավորմանը: Նա գիտի՝ Քեյթը նախընտրում է պարզ, ժամանակակից ոճը: Ավելի վաղ արքայազնը մտածել էր նվիրել իր մոր զարդերի հավաքածուից մեկ այլ գեղեցիկ իր, քանի որ Քեյթն արդեն կրում է Դիանայի ամուսնական մատանին, բայց վերջիվերջո որոշել է, որ իր կողմից անհատական նվերն ավելի նախընտրելի կլինի:

Ուիլյամին մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ նրա որոշումը կանգ է առել կենտրոնում վարդագույն ադամանդով զարդի վրա, որովհետև այն շատ կանացի է և գեղեցիկ:

Թագուհուն է պատկանում աշխարհի ամենաբարձրորակ ամբողջական վարդագույն ադամանդներից մեկը, որը նրան է նվիրել կանադացի երկրաբան Ջոն Ուիլյամսոնն արքայազն Ֆիլիպի հետ նրա ամուսնության առիթով: Այդ ադամանդով զարդը նա հաճախ է կրում, քանի որ իր հավաքածուի ամենասիրած զարդերից է: