Երգչուհի Ռիhանան չի դադարում զարմացնել հանդիսատեսին և նրան գերազանցել այդ ասպարեզում կարող են շատ քչերը, ինչպես, օրինակ, Լեդի Գագան, ով ներքնազգեստով քայլում է փողոցներում:

Ռիhանան ունի իր մեթոդները. կռվել երկրպագուի հետ համերգի ժամանակ, բլոգում ցուցադրել իր մերկ նկարները, ֆոտոլրագրողների աչքի առջև «կեղտոտ պարեր» պարել, ինչը նա օրերս արեց իր հարազատ Բարբադոսում անցկացվող Crop Over դիմակահանդեսի ժամանակ:

Ռիհանայի դիմակահանդեսի հագուստը կազմված էր փետուրներից, քարերով զարդարված մինի բիկինից, մեծ ապարանջանից և գլխի զարդարանքից: Երգչուհին ողջ դիմակահանդեսի ընթացքում կրակոտ պարում էր և զվարճանում:

Ռիհանան ազատվելով Կրիս Բրաունի հետ իր հարաբերություններից, որոշել է ապրել լիարժեք բուռն կյանքով: Դիմակահանդեսը կտևի ևս մի քանի օր, այնպես որ երգչուհին դեռ նոր անակնկալ զգեստներով էլ հանդես կգա:

600x580600x580600x580600x580600x580600x580