Այսօր երգչուհի Նունե Եսայանը տոնում է ծննդյան 44-ամյակը, ինչի առիթով էլ նրան առաջինը շնորհավորել է ամուսինը' Ավո Խալաթյանը, ով ուղիղ կեսգիշերին ծաղկեփնջով է եկել տուն, այնուհետև' որդին' Հենրին:

«Մինչ այս պահը' Ավոյից ու տղայիցս բացի, շատերն են ինձ հասցրել շնորհավորել. բոլոր այն մարդիկ, ովքեր ամեն տարի այս օրը կողքիս են եղել: Անընդհատ ծաղիկներ եմ ստանում, իսկ որդիս շատ հետաքրքիր անակնկալ էր պատրաստել ինձ համար. իր ձեռքով նկարած նկար նվիրեց»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Նունեն:

Երգչուհին մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այս տարի մեծ խնջույք չի կազմակերպելու, քանի որ պատրաստվում է սեպտեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում կայանալիք իր մենահամերգին:
«Այս տարի միմիայն մտերիմ հարազատներով ծնողներիս տանն ենք հավաքվելու. ամեն ինչ իրենք են կազմակերպել, ինձ էլ հրավիրել են :)»,- տեղեկացրեց երգչուհին:

esyes.am-ը շնորհավորում է Նունեին'սեր և երջանկություն մաղթում:

Ներկայացրեց Մերի Պողոսյանը