Հարվարդի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 200 000 մարդու խմելու սովորությունները 16 տարվա ընթացքում և պարզել, որ օրական 2-3 գավաթ սուրճը 50%-ով կրճատում է ինքնասպանության հավանականությունը:

Միևնույն ժամանակ, այնպիսի ըմպելիքներն, ինչպիսիք են գազավորված հյութերը, թեյը, առանց կոֆեինի սուրճը, վիճակագրական տվյալների վրա այդպիսի ազդեցություն չեն թողել:

Հեղինակների պնդմամբ' սուրճում պարունակվող կոֆեինը պաշտպանական ազդեցություն ունի դեպրեսիայի, որոշ նյարդաբանական հիվանդություննների նկատմամբ, օրինակ՝ պարկինսոնի հիվանդության: Կոֆեինը նեյրոտրանսմիտորների վրա թողնում է մոտավորապես նույն ազդեցությունն, ինչ հակադեպրեսանտները:

Սակայն պարզվել է կոֆեինի միայն կարճատև ազդեցությունը, և դեռ պարզված չէ տրամադրության վրա կոֆեինի թողած երկարատև ազդեցությունը:

Միայն թե պետք է վերահսկել կոֆեինի ընդունման քանակը , քանի որ համաձայն նախկինում կատարած հետազոտությունների' օրական 8 բաժակից ավել սուրճն, ընդհակառակը, բարձրացնում է ինքնասպանության հավանականությունը:

Աղբյուրը՝ Doctors.am