Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Մեգան Ֆոքսը սպասում է երկրորդ երեխային։ Թեև 26-ամյա Ֆոքսն ու նրա ամուսինը՝ 39-ամյա դերասան Բրայան Օսթին Գրինը, մի քանի ամիս առաջ են ունեցել իրենց առաջնեկին՝ Նոային, այնուհանդերձ շատ են երջանկացել՝ իմանալով դերասանուհու 2-րդ հղիության մասին։

«Հիմա ես որդի ունեմ՝ Նոան, որին ամբողջությամբ նվիրվել եմ, սակայն իմ նպատակն է ունենալ մեծ ընտանիք, ահա թե ինչ է տենչում իմ հոգին» ,-ասել է «Տրանսֆորմերների» աստղը։