168.am - Forbes ամսագիրը հուլիս ամսին կազմել է ռուսական էստրադային երգիչ-երգչուհիների, հաղորդավարների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամենաթանկ առանձնատների ցանկը:

Այդ ցանկում է հայտնվել նաև «Քոմեդի քլաբի» ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը, ում բնակարանը գնահատվում է 6 մլն դոլար:

Forbes ամսագրի կազմած ցանկը գլխավորում է երգիչ Ստաս Միխայլովը: Նրա առանձնատունը գնահատվում է 1 միլիոն եվրո:

tun2

Ըստ Forbes-ի՝ հաջորդ ամենաթանկ առանձնատունը ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում՝ Մաքսիմ Գալկինինն է: Նրա առանձնատունն արժե կես միլիարդ ռուբլի. այն կառուցված է 1 հեկտար հողատարածքի վրա:

tun3

Ցանկում հաջորդը Ժաննա Ֆրիսկեի մոսկովյան բնակարանն է:

tun4

Մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանի տունը գնահատվում է 6 մլն դոլար: Ըստ Forbes-ի Գարիկ Մարտիրոսյանը գնել է մի ամբողջ հարկաբաժին, որն ունի 5 սենյական:

tun5tun6

Ամսագրի ցանկում իր շքեղությամբ աչքի ընկնող հաջորդ բնակարանը քուսական հանրահայտ երգիչ Դիմա Բիլանինն է: Նրա բնակարանում տարբեր հնաոճ իրեր կան, որոնք երգիչը հավաքել է իր բազմաթիվ ճամփորդությունների ընթացքում:

tun7

Վերա Բրեժնևայի երկհարկանի առանձնատունը գնահատվում է 2.2 մլն դոլար:

tun8

Ֆիլիպ Կիրկորովի այս առանձնատունը գտնվում է օվկիանոսի ափին և արժե 12 մլն դոլար:

tun9

Ըստ Forbes-ի՝ Իոսիֆ Կոբզոնը բազմաթիվ տներ ունի ինչպես Մոսկվայում, այնպես էլ նրանից դուրս: Սակայն նրա բոլոր առանձնատներից ամենաթանկը համարվում է Կոբզենի ընտանեկան այս առանձնատունը, որը գնահատվում է 260 մլն ռուբլի:

tun10

Ալեքսանդր Ցեկալոյի տունը գտնվում է Ռուբլյովկայում: Նրա այս առանձնատան արժեքը 270 մլն ռուբլի է:

tun12

Երգչուհի Ալսուն ապրում է 57 հարկանի «Տրիումֆ-Պալաս» համալիրի ամենաթանկարժեք հարկաբաժնում:

tun13

Քսենիա Սոբչակն ապրում է Սանկտ Պետերբուրգում գտնվող հսկայական բնակարանը, որի պատուհանները նայում են Պուշկինի տուն-թանգարանի պատուհաններին: Սակայն, ըստ Forbes-ի՝ այն պատկանում է Քսենիայի ծնողներին՝ Անատոլի Սոբչակին և Լյուդմիլա Նարուսովային:

tun14

Հաջորդ ամենաշքեղ առանձնատունը պատկանում է ռուսական էստրադային «պրիմադոննա» Ալլա Պուգաչովային. նա այն կառուցել է 10 տարի առաջ՝ մերձմոսկովյան Իստրա գետի ափին գտնվող Ուրբաթ ավանում, որի աշխատանքների համար ծախսել է շուրջ 9 մլն դոլար: Այն գնահատվում է 280 մլն ռուբլի: Այս առանձնատունը, սակայն, Ալլա Պուգաչովան նվիրել է իր թոռնիկին:

tun15