Սիրելի կանայք, Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում ևս մեկ երիտասարդացնող դիմակ' նախատեսված դեմքի մաշկի համար:

Այն պետք է օգտագործել տարին երկու անգամ' գարնանն ու աշնանը' երկու շաբաթ անընդմեջ: Դիմակը պատրաստելու համար վերցրեք մեկ ճաշի գդալ մեղր (անպայման մաքուր ու բնական մեղր լինի), մեկ ճաշի գդալ թթվասեր, 50 գրամ կաթնաշոռ, մեկ ձու, 6-10 կիտրոնի կաթիլ, 1-2 ամպուլա հալվե' վիտամին В1 և В12-ով: Այդ ամենը լցնել ապակե ամանի մեջ և լավ խառնել, հետո երեկոյան քսել դեմքին: Թողեք' դեմքին մնա 15-20 րոպե, հետո լվացրեք սառը ջրով:

Այդպես երկու շաբաթ կրկնեք նույնությամբ, իսկ դիմակն էլ պահեք սառնարանում' այդ նույն ապակե ամանով: