Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երջանիկ մանկությունը երաշխիքն է նրա, որ հասուն տարիքում երեխան հարուստ կլինի:

Վերլուծելով 15 հազարից ավելի կամավորների մասին տեղեկատվությունը' մասնագետները պարզել են, որ այն երեխաները, ովքեր մանուկ հասակում զգացել և ապրել են դրական զգացմունքներ, եղել են ինքնավստահ, հետագայում կարողացել են ֆինանսական մեծ հաջողություններ ունենալ:

Հավելենք' վերջերս էլ բժիշկները պարզել էին, որ 40-ից բարձր տարիքի մորից ծնված երեխաները լինում են շատ ավելի առողջ և կենսուրախ: