1. Պարզվում է` մեր ուղեղը ևս ունի մարզվելու կարիք, և դա չի կարելի անտեսել: LN-ն առաջարկում է վարժություններ, որոնք պարբերական կիրառման դեպքում մարզում են ինտելեկտը:
  2. Պարբերաբար փոփոխեք Ձեր իմիջն ու տան կամ գրասենյակի դիզայնը: Երբ մարդը փոխում է իր կամ իրեն շրջապատող միջավայրի արտաքին տեսքը, նրա մտքի ընթացքը ևս փոխվում է:
  3. «Ճանապարհորդեք» ամեն օր: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ նոր երկրների ու նոր մշակույթի մարդկանց հետ շփումները լավագույնն են ինտելեկտը մարզելու համար, բայց քչերն ունեն այդ հանարավորությունը: Սակայն «ճանապարհորդել» հնարավոր է միշտ: Ուղղակի սովորական դարձած ճամփաները փոխարինեք նորերով: Աշխատավայրից տուն գնալիս, եթե սովորաբար անցնում եք ամենակարճ ճանապարհով, ապա հիմա շեղվեք այդ ճանապարհից: Նոր տարածքներ հայտնաբերեք:
  4. Խախտեք ձեռքերի ֆունկցիաները: Այս մեթոդը լավացնում է կրեատիվ մտածողությունը: Պարզապես, եթե աջլիկ եք, երբեմն-երբեմն կատարեք աջ ձեռքի պարտականությունները ձախ ձեռքով ու հակառակը:
  5. Քայլեք փակ աչքերով: Ձեզ լավ ծանոթ վայրերն սկսեք անցնել երբեմն փակելով աչքերը: Այս վարժությունն ստիպում է, որ աշխատի ուղեղի սենսորային հատվածը, որը հաճախ թերզարգացած է լինում:
  6. Մտածեք ոչ ստանդարտ պատասխաններ ստանդարտ հարցերի համար, որոնցից են' ինչպես ես, ինչ նոր բան կա և նման հարցերը: Այս վարժությունը օգնում է զարգացնել խոսքը: Նմանատիպ մեխանիզմ է նաև առանց ձայնի ֆիլմ դիտելը: Դա հնարավորություն է տալիս դերասանի բերանի շարժումներին հետևելով փորձել կռահել նրա խոսքը:
  7. Ուսումնասիրեք ժեստերի լեզու: Դա հիանալի կանդրադառնա Ձեր զգացողությունների զարգացման վրա:
  8. Մի խուսափեք նորից: Կատարեք գործ, որ միշտ կարծել եք, թե վեր է Ձեր ուժերից: Ուսումնասիրեք նոր գիտություններ ու լեզուներ, մի խոսքով՝ ընդլայնեք Ձեր աշխարհայացքը: