Շուտով Երևանի կինոթատրոններում կարող եք դիտել ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդ» նոր գեղարվեստական ֆիլմը։
Սա երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է:
Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։ Ֆիմում նկարահանվել են նաև Կարեն Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Նարինե Գրիգորյանը, Վահագն Սիմոնյանը և այլք։ Մինչ ֆիլմի պրեմիերան ձեզ ենք ներկայացնում ֆիլմի թրեյլերը.