ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի մի բնակչուհի, ում անունը չի հրապարակվել, պատրաստ է 10 հազար դոլար վճարել այն մարդուն, ով իրեն կծանոթացնի իր ապագա ամուսնու հետ, գրում է Oddity Central-ը։

Նման արտառոց բովանդակությամբ էլեկտրոնային նամակը կինն ուղարկել իր բոլոր ծանոթներին։ Ամերիկուհին բավական շրջահայաց է գտնվել ու ընդգծել է, որ 10 հազար դոլարը կհանձնի միայն իր հարսանիքի օրը։

Նա նաև գրել է, որ իր երջանկության համար անհրաժեշտ է 3 քայլ. առաջին ՝ իր ընկերներից որևէ մեկն իրեն ծանոթացնում է մի տղամարդու հետ, 2-րդ՝ իրենք ամուսնանում են և 3-րդ՝ ինքը «միջնորդին» վճարում է երջանկության «գինը»՝ խոստացված 10 հազար դոլարը։