ArmStar.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ կայացավ Նոր ալիք 2013-ի առաջին մրցութային համերգը: 10 համարի ներքո հանդես եկող մեր մասնակիցը՝ Մաշա Մնջոյանը կատարել է Սելին ՛՛All by Myself՛՛ երգը և վաստակել 114 միավոր: Բոլորից ցածր՝ 9 միավոր Մաշայի ելույթից հետո բարձրացրել է Վալերի Մելաձեն:

ArmStar.am-ի հետ զրույցում ՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյանն ասաց, որ Մաշան բնականաբար շատ հուզված է եղել ելույթից առաջ, բայց իրենք գոհ են առաջին օրվա կատարումից: Ի համեմատ նախորդ տարիների, այս անգամ բոլոր մասնակիցները բավականին ուժեղ են և շատ մեծ մրցակցություն է ծավալվել:

 

Լուսանկարները՝ այստեղ: