«Աշխարհի ամենաթանկ սուրճը ծագել է ոչ թե Ջամայկայից կամ Հավայան կղզիներից, ինչպես ընդունված է կարծել, այլ Ինդոնեզիայից: Դա «Kopi Luwak» սուրճն է, որն ըմպողները չեն հավատում, թե այն պատրաստված չէ սուրճից: «Kopi» ինդոնեզերեն նշանակում է՝ սուրճ , իսկ «Luwak»-ը փոքրիկ վայրի կենդանի է, որը սնվում է սուրճի ծառի հասած բերքով՝ դրանցից ընտրելով ամենալավը: Չմարսված հատիկներն անցնում են կենդանու աղիներով՝ սուրճին հաղորդելով անկրկնելի համուհոտ: Այնուհետև մնացորդները հավաքվում են տեղացիների կողմից: Այս սուրճի մեկ կիլոգրամն արժե մոտ 1000 դոլար, մեկ բաժակը՝ 50 դոլար»- գրում է 168.am-ը: