Չինաստանի Հուան նահանգում սկսվել է Sky City երկնաքերի կառուցման շինարարական աշխատանքները: Ակնկալվում է, որ շինությունը դառնալու է աշխարհի ամենաբարձր շենքը. գրում է The Telegraph-ը: Չանշա քաղաքում կառուցվող 208 հարկանի աշտարակի բարձրությունը կազմելու է 838 մետր:
Նրանում տեղակայվելու են գրասենյակներ, բնակարաններ, հյուրանոց, առևտրի կենտրոն, դպրոց, հիվանդանոց, ռեստորաններ և մարզադահլիճներ: Կառույցի շինարարությունը կավարտվի 2014թ. ապրիլին: Այն զբաղեցնելու է 1,05 մլն քառակուսի մետր տարածք: Նրա վրա կծախսվի մոտավորապես 850 մլն դոլար: Ներկայումս աշխարհի ամենաբարձր շինությունը համարվում է Դուբայում գտվող «Բուրջ Խալիֆա» աշտարակը, որի բարձրությունը 828 մետր է: