Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը եկող շաբաթ տեղի ունենալիք միջոցառման ժամանկ կներկայացնի նոր, 2-րդ սերնդի Nexus 7 պլանշետային համակարգիչը, հայտնում է The Telegraph-ը։

Միջոցառումը կկայանա ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Նախապես հայտնի է դարձել, որ նորույթը կգործի Android 4.3 (Jelly Bean) օպերացիոն համակարգով։ Այն ունի 7 դյույմանոց LCD էկրան, 1.2 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ էկրանի առջևի հատվածում և 5 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ հետնամասում։

Հարկ է նշել, որ այս պլանշետը կլինի առաջին սարքը, որը կգործի նոր օպերացիոն համակարգով։ Շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 24-ին, իսկ գինը կկազմի 229 դոլար։