Բրիտանական YouGov գործակալությունը, որը զբաղվում է բազմաբնույթ հետազոտություններով, 3 824 մարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ պլանշետային համակարգիչների օգտատերերի թվով կանայք գերազանցում են արական սեռի ներկայացուցիչներին։

Ինչպես նշում է The Telegraph-ը, բացի այդ, մասնագետները պարզել են, որ կանայք առավելապես իրենց նախապատվությունը տալիս են ամերիկյան Apple ընկերության արտադրանքին՝ մասնավորապես iPad 1-ին, iPad 2-ին և iPad Mini-ին։ Հարկ է նշել, որ պլանշետների վերջին մոդելների օգտագործման առումով նրանք զիջում են տղամարդկանց։

Մասնագետները նաև պարզել են, որ պլանշետային համակարգիչների օգտատերերի ճնշող մասը 18-34 տարեկան կանայք են, իսկ ավելի մեծ տարիքային խմբերում պլանշետների նկատմամբ հետաքրքրության անկում է արձանագրվել։