Արդեն վաղուց 25 տարեկան չես, իսկ նա' ամուսնության համար արժանի թեկնածուն, նոր-նոր է հայտնվել հորիզոնում: Կան մի քանի ձևեր, որոնք կօգնեն քեզ գերել նրան:

1. Ցուցադրական երջանկություն

Երջանիկ լինելը տղամարդուն գերելու ամենաարդյունավետ միջոցներից է:

Ինչպես գործել. անգամ եթե դուք դժբախտ եք, ցույց տվեք, որ երջանիկ եք: Ու՞մ է պետք դժբախտ կինը: Երբ դուք երջանիկ եք, տղամարդիկ ձգտում են դեպի ձեզ, նրանք ցանկանում են ձեզ հետ կիսել իրենց երջանկությունը:

2. Հիացմունքի առարկա

Տղամարդիկ հաճախ են ցանկանում ունենալ ուրիշների համար ցանկալի և թանկարժեք մի բան, դրա համար էլ նրանց գրավում են այնպիսի կանայք, որոնք դիմացինի մոտ հետաքրքրություն են առաջացնում:

Ինչպես գործել. ծանոթացրեք նրան այնպիսի մարդկանց հետ, ովքեր հիանում են ձեզնով: Նրա հետաքրքասիրությունը ձեր հանդեպ կմեծանա, նրա աչքին դուք ավելի արժեքավոր կլինեք:

3. Ցուցադրական անտարբերություն

Դուք նկատել եք, որ ամենաշատը դեպի ձեզ ձգտում են այն տղամարդիկ, որոնց հանդեպ անտարբեր եք: Նրանք զանգում են, ուղարկում շնորհավորական բացիկներ, համակում են ձեզ ուշադրությամբ: Այդ պատճառով էլ այս թեթև անտարբերությունը վստահելի միջոց է ձեր հանդեպ ուշադրություն գրավելու համար:

Ինչպես գործել: 1)Անտարբերությունն ավելի արդյունավետ է գործում, եթե սկզբում դուք նրա հանդեպ հետաքրքրություն եք դրսևորում, իսկ հետո սկսում թաքցնել դա: 2) Բացի այդ, անտարբերությունը բերում է պտուղներ, եթե տղամարդը հետաքրքրված է ձեզնով, իսկ հետո սկսում է կորել, մի փորձեք նրան ձեր կողքին պահել: Դրա փոխարեն ինքներդ դրսևորեք անտարբերություն:

4. Նույն ալիքի վրա

Տարբեր բաների նկատմամբ ձեր նմանությունը բերում է լավագույն արդյունքները: Նրա վստահությունը ձեր հանդեպ կբարձրանա, եթե դուք նրան թվաք իր տիպի մարդ:

Ինչպես գործել. եթե տղամարդն, օրինակ, արագ է խոսում, ինքներդ սովորեք արագ խոսել: Հենց դրանով էլ դուք զրուցակցին ուժեղ ազդանշան կուղղեք, որ հավանություն եք տալիս իր անձին:

5. Փոքր ինչ ռոմանտիկա

Տղամարդիկ անուղղելի ռոմանտիկներ են: Տղամարդկանց համար ռոմանտիկան երջանիկ պատահականություն է, կախարդանք:

Ինչպես գործել. եթե դուք հետաքրքրված եք տղամարդու հետ ռոմանտիկ հարաբերություններով, երբեք նրա ուսին մի թակեք, այլ նուրբ դիպչեք, շոյեք նրան: Միշտ փորձեք ռոմանտիկ միջավայր ստեղծել: