Դուբայի կառավարությունը (Արաբական Միացյալ Էմիրություններ) որոշում է կայացրել ոսկով փոխհատուցել այն բնակիչներին, որոնք որոշել են ազատվել ավելորդ կիլոգրամներից, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին։

30 օրվա ընթացքում կորցրած յուրաքանչյուր կգ-ի դիմաց բնակիչներին կտրամադրվի 1 գրամ ոսկու չափով փոխհատուցում, ինչը կազմում է մոտավորապես 45 դոլար։ Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է մինչև այս շաբաթվա վերջ կշռվել և գրանցվել նիհարելու 30-օրյա ծրագրին մասնակցության համար։

Փոխհատուցումների տրամադրումը կսկսվի առնվազն 2 կգ նիհարելու դեպքում։ Ակցիան անցկացվում է տեղի բնակչության գիրացման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում։