«Վամպիրների օրագրերը» ամերիկյան հայտնի սերիալում Ելենա Գիլբերտի դերը 16-ամյա աղջնակի՝ Նինա Դոբրևի համար դարձավ ճակատագրական՝ կանադացի դերասանուհուն համաշխարհային ճանաչում բերելով:
Նինա Դոբրևը ծնվել է 1989 թ-ի հունվարի 9-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Նինայի հայրը ծրագրավորող է, մայրը՝ նկարչուհի, իսկ ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը, ապագա ինժեներ: Երբ Նինայի երկու տարին լրանում է, ընտանիքը տեղափոխվում է Կանադա: Դեռ մանկուց աղջկան հետաքրքրել է երգը, պարը, թատրոնը: Իսկ արդեն պատանեկան տարիքից սկսել է զբաղվել մոդելային գործունեությամբ, նկարահանվել է գովազդներում, մասնակցել դերասանական մրցույթների:
Էկզոտիկ գեղեցկությունն ու դերասանական ընդունակությունները չէին կարող նրան աննկատ թողնել: Շուտով պրոդյուսերները նրան դերեր են տալիս կարճամետրաժ ֆիլմերում: 2006-2008թթ. հաջորդաբար նկարահանվում է երեք կարճամետրաժ ֆիլմերում՝ «Քեզնից հեռու», «Բեկորներ» եւ «Մարդագայլը»: Պետք է նշել՝ դերասանուհուն մեծ հաջողություն է բերում նաեւ 14-ամյա միայնակ մոր կերպարը, որ նա մարմնավորում է: Նինան նկարահանվել է մի շարք այլ ֆիլմերում, այդ թվում՝ էրոտիկ:
Ինչպես նշեցիք, դերասանուհուն մեծ ճանաչում բերեց 2009թ-ին ֆանտաստիկ ժանրում նկարահանված «Վամպիրների օրագրերը» սերիալը, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ խաղալով հայտնի դերասան Իեն Սոմերհոլդերնի հետ: «Ունեմ աշխարհի ամենահավատարիմ երկրպագուները, որոնց սերը միշտ զգում եմ»,- ասում է դերասանուհին: Ֆիլմում մարմնավորած կերպարի համար ստացել է մի շարք մրցանակներ: «Ինձ թվում է՝ ես շատ ընդհանրություններ ունեմ Ելենայի հետ: Նա փորձում է ամեն տեղ եւ ամեն ինչում ինչ-որ լավ բան գտնել, նրա կյանքը հեշտ չի ընթանում. Կորցնում է ծնողներին, տեսնում եղբոր խնդիրները, բայց միեւնույնն է' չի հանձնվում, շարունակում է մնալ լավատես»,-ասում է Նինան: Դերասանուհու «ցավոտ տեղը» կրթությունն է, որ նա չունի. ընդուվել է ինստիտուտ, սակայն չկարողանալով համատեղել նկարահանումների հետ, կիսատ է թողել: «Ես շատ եմ սիրում խաղալ, սակայն շատ կուզեի լուրջ կրթություն ստանալ, ցավոք դեռ չի ստացվում. ժամանակս չի բավարարում: Մարդիկ ընդունվում են ինստիտուտ, որպեսզի իրենց սովորեցնեն դառնալ այն, ինչ ուզում են դառնալ: Ես դեռեւս դա սովորում եմ կինոյում»,- պատմում է Նինան:
Դերասանուհին ոչ միայն շատ ակտիվ նկարահանվում է ֆիլմերում, ընդհանուր առմամբ նկարահանվել է 22 ֆիլմերում, այլ նաեւ ներկայացնում է Կանադան միջազգային տարբեր մրցույթներում՝ հանդես գալով տարբեր սպորտաձեւերում: Գրավիչ արտաքինով այս դերասանուհին ունի անկրկնելի եւ գրավիչ լինելու իր կարգախոսը՝ «Միշտ պետք է հետեւս ինքդ քեզ, քո արտաքինին»: Ըստ դերասանուհու՝ ցանկացած իրավիճակում պետք առավելագույն ջանք գործադրել անկրկնելի արտաքին ունենալու համար: «Բնությունը բարեհաճ է գտնվել իմ հանդեպ, սակայն դա պահպանելու համար անհրաժեշտ է ամենօրյա հետեւողական խնամք»,- ասում է Նինան: Դերասանուհին ունի 169 սմ հասակ, իսկ քաշը' միշտ 48-55 կգ-ի սահմաններում է: Նինա Դոբրևի զուգընկերը, ում հետ մինչեւ վերջերս էլ դերասանուհին հանդիպում էր Իեն Սոմերհոլդերն էր, սակայն անհայտ պատճառներով զույգը բաժանվել է, մինչդեռ երկրպագուները հույս ունեն, որ նկարահանումների հրապարակը նրանց կրկին կհաշտեցնի:
Պետք է լինել երջանիկ նրանով, ինչ ունես եւ անել այն, ինչ կարող ես. ամեն բան կախված է քեզնից:
Նիհարելու նպատակով սոված մնալն ինձ համար չէ:
Ամեն բան կանցնի, եւ երբ դա տեղի ունենա, ամեն ինչ շատ լավ կլինի:
Շատ բաներ եմ «փշրել», այդ պատճառով գիշերները հաճախ չեմ կարողանում քնել:
Աշխատանքիս մեջ միշտ ձգտում եմ 100 տոկոսանոց արդյունքի:
Շողիկ Գալստյան