Այս շոգ օրերին ելակի համն ու հոտը սերուցքի հետ իդեալական դեսերտ է ցանկացած հյուրասիրության ժամանակ:

Անհրաժեշտ մթերքներն են՝

300 գրամ ելակ

150 շաքարավազ

350 գրամ սերուցք՝ 33 տոկոս յուղայնությամբ

30 գրամ ժելատին

50 միլիգրամ տաք ջուր

Պատրաստման եղանակը.

Ելակը լվացրեք, մաքրեք եւ լցրեք բլենդերի մեջ: Լավ հարելուց հետո, վրան ավելացրեք 75 գրամ շաքարավազ՝ շարունակելով հարել: Դրանից հետո հարեք նաեւ սառեցրած սերուցքը՝ մնացած 75 գրամ շաքարավազով: Ժելատինը կիսեք եւ ավելացրեք վրան հարած սերուցքը ու լավ խառնեք: Այդ ամենը լցրեք կաղապարների մեջ եւ դրեք սառնարանը: Ժելատինի մյուս կեսը խառնեք 50 միլիգրամ տաք ջրի հետ, հետո այդ ամենն ավելացրեք արդեն պնդացած սերուցքի վրա եւ կրկին դրեք սառնարանը: Սպասեք՝ լավ սառի եւ անուշ արեք: