Օրեր անց պատրաստ կլինի երգիչ Արմենչիկի ու պուերտորիկացի երգչուհի Ֆրանչեսկա Ռամիրեսի համատեղ զուգերգի տեսահոլովակը: Այս մասին առաջինը esyes.am-ին ասաց Արմենչիկը, ով այս օրերին պատրաստվում է օգոստոսի 25-ին իր' Հայաստանում կայանալիք մենահամերգին:

Երգչի խոսքերով' Ֆրանչեսկան Լաս Վեգասում հայտնի շոուներից մեկում է պարում ու երգում: «Ֆրանչեսկային շոուներից մեկի ժամանակ եմ տեսել ու պարզել, որ կարող ենք համագործակցել»,-ասաց Արմենը և հավելեց, որ 2-3 ամիս միասին աշխատելուց հետո արդեն պատրաստ է իրենց համատեղ' հայերեն և անգլերեն երգը, որը կոչվում է «Kiss me»: Նշենք, որ երգի երաժշտությունը գրել է Արմենը, իսկ բառերը համատեղ աշխատանք է Սաթենիկ Թորոսյանի հետ:

Շուտով երգիչը տեսահոլովակը կհանձնի հանդիսատեսի դատին:

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը