Լեոնարդո Դի Կապրիոն չի ունեցել և չունի մեծ մրցանակներ, քննադատներն էլ նրա մասին առանձնապես լավ կարծիքի չեն, սակայն իր կյանքի 38 տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: Այն, որ նա տաղանդ ունի, անվիճելի փաստ է, սակայն մինչ այսօր կան մարդիկ, ովքեր ասոցացնում են Լեոյին խորտակված Տիտանիկի երիտասարդ տղայի հետ: Չնայած Լեոն իր այդ դերից համաշխարհային փառք ձեռք բերեց, սակայն հասկացավ, որ դա այն չէ, ինչին ինքը ձգտում էր: Պետք է անել քո գործը բոլորից լավ, թե չէ որքան էլ սիրունիկ մռութիկ ունենաս, կմոռացվես վայրկյանների ընթացքում: Հաջողակ դերասանների շարքը վերադառնալու համար Դի Կապրիոն տարիներ ծախսեց, չէ՞ որ Տիտանիկից հետո մի քանի անհաջող ֆիլմեր եղան: Այսօրվա դրությամբ Դի Կապրիոյին կարելի է կապել շատ հիանալի ֆիլմերի հետ, բացի այդ նա հայտնի է Victoria’s Secret-ի մոդելների հանդեպ սիրովշ:

Հիանալի դերասան, լավ որդի, վստահելի ընկեր, մի քիչ կնամոլ, սակայն հիասքանչ մարդ' Լեոնարդո Դի Կապրիո:

Լեոնարդո Դի ԿապրիոԽոսում է Լեոնարդո Դի Կապրիոն…

Ի տարբերություն շատ դերասանների' իմ ճակատագիրը մանկուց կանխորոշված չէր: Ես մեծանում էի Հոլիվուդի արվարձաններում և մտածում էի, որ խելագար եմ դառնալու:

Չնայած ես ծնվել եմ Հոլիվուդում, սակայն մինչև 13 տարեկան վստահ էի, որ դերասան լինելը մասոնականության պես մի բան է, որ կա արյան մեջ և փոխանցվում է գեներով:

Չգիտես ինչու մտքովս չէր անցնում, որ կարելի է պարզապես գործակալ վարձել ու գնալ լսումների:

Չեմ սիրում դպրոցը. այնտեղ ստիպում են կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք չես ուզում իմանալ:

Դպրոցում ինձ վրա գրեթե ուշադրություն չէին դարձնում: Ամեն դեպքում մինչև այն ժամանակ, երբ չսկսեցի ինձ ապուշի պես պահել:

Դուրս գալիս է մորս վերաբերմունքն իմ հաջողության հանդեպ: Հիշում եմ, որ երբ ճանաչված դարձա, նա ամեն առավոտ ներս էր մտնում սենյակս ու ասում. «Վեր կաց, մարզվիր ու հերիք է ալարես, փոքրիկ քնաթաթախ որդուկ»:

Փառքի ուրախությունը բավականին արագ է անցնում, իսկ դու սկսում ես հասկանալ, որ գլխավորն այն չէ, որ փողոցում ամեն մեկը սկսում է ճանաչել քեզ, այլ այն, որ քեզնից հետո կմնան քո ֆիլմերը:

Չեմ կարծում, որ պետք է ատել պապարացիներին: Իհարկե դա ներխուժում է անձնական կյանք: Սակայն ես զզվում եմ այն աստղերից, որոնք կարող են ժամերով խոսել, թե որքան են ատում պապարացիներին, սակայն հետո ուրախանալ, երբ դեղին մամուլում տեսնում են իրենց պապարացիական լուսանկարները:

Ինձ ամենասովորական աղջիկներն են դուր գալիս. նրանք, ում ամեն օր տեսնում ենք փողոցում' ուսանողուհիներ, մատուցողուհիներ և այլն:

Այն, որ երբեմն խնջույքների ժամանակ հայտնվում եմ արական սեռի ընկերներիս հետո, չի նշանակում, որ ես համասեռամոլ եմ կամ ցանկանում եմ այդպիսին դառնալ:

Աշխարհում ամենից շատ ցանկանում եմ անպատասխանատու հիմար լինել, ինչպիսիք են իմ ընկերներից շատերը: Սակայն երբ հետո մտածում եմ դրա հետևանքների մասին, հասկանում եմ, որ դժվար թե կարող եմ դա ինձ թույլ տալ:

Միշտ մտածել եմ, թե արդյոք կարող եմ Ռոմեո խաղալ: Սակայն երբ հետո տեսա Կիանու Ռիվզին «Մեծ աղմուկ ոչնչից» ֆիլմում, հասկացա, որ եթե նա կարողացել է խաղալ շեքսպիրյան ֆիլմում, ուրեմն ես անհանգստանալու բան չունեմ:

Երբեք ոչ ոքի չեմ համոզի հրաժարվել թմրանյութերից: Եթե մեկին մի քանի անգամ ասում ես «ոչ», դրանով միայն մոտեցնում ես նրան թմրանյութերին:

Ինձ թվում է, որ Ամերիկայի գլխավոր խնդիրն այն է, որ այն փորձում է կանոններ հաստատել այն երկրներում, որոնց մասին այն բացարձակ ոչինչ չգիտի:

Միշտ ձգտիր ճշմարտության: