Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն կուրախացնի իր ռուս երկրպագուներին' մասնակցելով «Զայցեւ+1» կինոկատակերգության նկարահանումներին, որտեղ կմարմնավորի Միխայիլ Գալուստյանի մարմնավորած կերպարի հոր դերը: Այս մասին տեղեկացնում է «telegraf.com.ua»-ն:

Դեպարդիեն դիտել է սերիալի նախկին մասերը եւ շատ գոհ մնացել կատակերգության որակից: Ֆիլմում ֆրանսիացի դերասանը երգում է «Բարդու նրբախավ» («Тополиный пух») երգը, իսկ ընդմիջումներին Միխայիլի հետ երկձայն կատարում են Շառլ Ազնավուրի երգերից: