Կան շատ անեկդոտներ, միֆեր եւ ստերիոտիպներ այն կանանց մասին, ովքեր վարում են մեքենա: Պարզվում է'դրանց մեջ որոշակի ճշմարտություն կա. կանայք երբեմն այնքան անկանխատեսելի են լինում մեքենա վարելիս: Ladynews.am-ն առաջարկում է Ձեզ հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես եւ ինչքանո՞վ է դա կապված կանանց հոգեբանական առանձնահատկությունների հետ:

1.Կանանց համար դժվար է ավելի արագ կողմնորոշվել տողանքում, քան տղամարդկանց: Դրա համար էլ կանայք հաճախ գնում են «ոչ այնտեղ», արդյունքում ստիպված են լինում խաչմերուկներում կտրուկ արգելակել:

2.Կանանց մոտ ավելի ուժեղ է զարգացած ինքնապաշտպանության բնազդը, քան տղամարդկանց, ուստի անգամ փոքրիկ վտանգի դեպքում նրանց արձագանքը շատ բուռն է լինում. փորձում են փախչել, թաքնվել եւ փրկվել: Նորից արդյունքում ավտովթարներ եւ պատահարներ:

3.Կանանց համար տրամաբանորեն դժվար է նախօրոք ճիշտ հաշվարկ անել մանեւրելու համար, սա էլ բավական հաճախ վթարների պատճառ է դառնում՝ հատկապես ոչ այդքան ծանոթ տարածքներում:

4.Կանայք շատ ավելի շուտ են հայտնվում սթրեսային վիճակների մեջ, քան տղամարդիկ: Ավտովթարային իրավիճակներում նրանք ունակ չեն լինում սթափ մտածելու եւ հայտնվում են ուժեղ սթրեսային վիճակի մեջ:

5.Վերջին տարբերակը կնոջ արտաքինն է, այսինքն՝ կարճ շրջազգեստը, բարձրակրունկները, սանրվածքը եւ այլն, որոնք եւս կարող են վթարի պատճառ դառնալ:

Շողիկ Գալստյան