Մաշկին թարմ տեսք տալու և խոնավեցնելու համար կան պարզ, տնային պայմաններում կիրառվող միջոցներ:

1. Կաթ: Եթե կաթը կամ կաթնաշոռը օգտագործեք որպես մաշկի համար դիմակ, կհասնեք ապշեցուցիչ արդյունքների: 2 լիտր այծի կամ կովի կաթ լցրեք լոգարանի ջրի մեջ և ընդունեք շաբաթական 2-3 անգամ:

2. Վարսակի ալյուր: Վերջինիս փշուրները թրջել կաթի մեջ և տարածել դեմքի վրա: Այդ դիմակը օգտագործելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ձեր մաշկը կդառնա ձիգ, գեղեցիկ և հարթ. կարևորը դիմակը կանոնավոր օգտագործել: Վարսակի ալյուրում պարունակվում է վիտամին B և ֆոլիևյան թթու, որն ազդում է դեմքի ճարպային գեղձերի վրա: Ազդեցությունն ուժեղացնել հնարավոր է Վարսակի ալյուրին ավելացնելով լիմոն և ձվի սպիտակուց:

3. Եթերային յուղեր: Ցանկացած յուղ շատ օգտակար է մաշկի համար: Օրինակ, անիսոնը լավ է մաշկի առաձգականության և թարմացման համար, նարինջի յուղը արյունատար անոթների լավ աշխատանքի համար: Կարելի է օգտագործել նաև մեխակի, եղևնու և այլ յուղեր, որոնք հատկապես օգտակար են կնճիռների հարթեցման և մաշկի առաձգականության համար: