Բուրավետ պանրիկները հիանալի տարբերակ են դեռևս ցուրտ երեկոներին վայելելու տաք աղանդերը:

Անհրաժեշտ է'

կաթնաշոռ' 9%, 400գ,

ալյուր' 2ճ. գդալ,

ձու' 1 հատ,

շաքարավազ' 2 ճ. գդալ,

չամիչ' 100 գ,

ծիրանաչիր' 100 գ,

վանիլ' 2 գ,

աղ:

Չոր կաթնաշոռը դրեք տարայի մեջ, ավելացրեք շաքարավազ և խառնեք:

Առանձին հարեք սպիտակուցը և դեղնուցը: Սպիտակուցը հարելիս ավելացրեք նաև մի պտղունց աղ:

Խառնեք կաթնաշոռը, դեղնուցը, ալյուրը և վանիլի փոշին:

Զանգվածին ավելացրեք սպիտակուցը և զգուշորեն խառնեք: Արդյունքում կստացվի խիտ, թանձր, միատարր զանգված: Դրան ավելացրեք նաև կտրատած չիրը և չամիչը: Ձեռքերով կլորավուն պանրիկներ ստացեք զանգվածից: Գդալով հարթեցրեք կաթնաշոռը, թաթախեք ալյուրի մեջ և դրեք ստվարաթղթով ծածկված թավայի մեջ: Թավան դրեք ջեռոցը 15-20 րոպե' 180-200˚ ջերմաստիճանում: Վայելեք: