Ուտելուց անմիջապես հետո չի կարելի ծխել, քանի որ այն վնասակար առողջությանը և 1 գլանակը համարժեք է 10 գլանակի: Իսկ եթե օրվա ընթացքում սնվեք 3 անգամ և անմիջապես հետո ծխեք, ապա հավասարազոր է 30 գլանակի:

Նաև չի թույլատրվում սնվելուց հետո միրգ ուտել, քանի որ այն ուռեցնում է ստամոքսը: Միրգ կարելի է ուտել սնվելուց 1 ժամ առաջ կամ հետո:

Չի կարելի նաև անմիջապես թեյ խմել: Թեյի թուրմի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ թթուներ, որոնք դժվարացնում են մարսողական պրոցեսը, հատկապես սպիտակուցների հարուստ սննդի դեպքում:

Ուտելուց անմիջապես հետո, բոլորից թաքուն արձակեք շալվարի կոճակը: Արգելվում է նաև լոգանք ընդունել: Լոգանքի ընթացքում արյունը ավելի շատ ձեռքերում է և ոտքերում, ինչը թուլացնում է ստամոքսի աշխատանքիը:

Խորհուրդ չի տրվում նաև զբոսնել: Սնունդը այդ ժամանակ մարսվում է դանդաղ և թերի:

Եվ ամենակարևորն է, ուտելուց հետո մի քնեք: Քունը խանգարում է մարսողական գործընթացին: Այս բոլորը կարող եք անել ուտելուց առաջ կամ հետո միայն: