Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ղազախստանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ կատակել է, թե կցանկանար Հարի Փոթեր լինել, սակայն բրիտանացիների մեծ մասն իրեն տեսնում են Լորդ Վոլան դե Մորտի դերում, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Газета.ru-ին, որն էլ վկայակոչում է The Telegraph-ին։

«Իմ աղջիկը 9 տարեկան է, նա սկսել է կարդալ Հարի Փոթերի գրքերը, և ես նույնպես բացահայտել եմ այդ գրքերն ինձ համար։ Կարծում եմ, որ եթե դուք ունեք զգացմունքներ, ապա յուրաքանչյուրն էլ կցանկանա լինել Հարի Փոթեր»,- պատասխանել է Քեմերոնն ուսանողների այն հարցին, թե Ջոան Ռոուլինգի վեպերի հերոսներից որի կերպարում է նա իրեն պատկերացնում։

Լուսանկարում՝ Լորդ Վոլան դե Մորտի կերպարը ֆիլմից.