Զբոսաշրջիկների շրջանում երթուղիների հայտնիության վրա ազդում է ոչ միայն տեսարժան վայրերի ցանկը, այլև տվյալ վայրում հանգստանալու արժեքը, գրում է Tert.am-ը` հղում տալով style.rbc.ru-ին։
Ցավոք, որքան «մարդասիրական» է պետության գնագոյացումը, այնքան քիչ են զբոսաշրջիկների հնարավորությունները գնումների և զվարճանքների հարցում։ Եվ այսպիսով, ինչի՞ վրա ծախսել գումարներն այնտեղ, որտեղ դրանք գրեթե անհրաժեշտ չեն։
Ուր մեկնել. Թհիմփհու, Բութան (Արևելյան Հիմալայներ)
Զբոսաշրջությունը երկրում դեռևս շատ երիտասարդ է, նրա պատմությունը սկսվում է միայն 1974-ից, երբ եկամուտները բարձրացնելու նպատակով կառավարությունը որոշում է բացել երկրի սահմաններն օտարերկրացիների առաջ։ Մինչ այդ երկրում հայտնվել հնարավոր էր միայն թագավորի կամ թագուհու անձնական հրավերով։
Ինչի վրա ծախսել. Պետություն ժամանած զբոսաշրջիկը պետք է բավականին մեծ հարկ վճարի Բութանում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար։ Սակայն ուրիշ ոչինչ չկա, որի համար կարելի է գումար ծախսել։ Տեղական ապրանքներ պարզապես չկան, գրեթե ամեն ինչ բերվում է հարևան Հնդկաստանից։ Ծառայությունները շատ էժան են, չնայած ծառայությունների նման աստիճանի համար, իսկ ավելի շուտ բացակայության համար ավելի մեծ գումար պահանջելն ուղղակի անհարմար է։ Գիշերային կյանքն այստեղ որպես երևույթ բացակայում է։ Ծխախոտն արգելքի տակ է, իսկ ալկոհոլի համար պետք է վճարել ուղևորության բյուջեի մեծ մասը։
Ինչ տեսնել. Պետք է այցելել Բութանի մայրաքաղաք Թհիմփհու, Պարո քաղաք, որը գտնվում է Հնդկաստանից ոչ հեռու, և բուդդայական Թաքցանգ-լաքհանգ մենաստան։
Ուր մեկնել. Թունիս, Թունիսի Հանրապետություն
Բավականին հին և մաշված հյուրանոցային համակարգ, որը միևնույն ժամանակ զուրկ է դեպի ծով ելքից։ Իսկ դա նշանակում է, որ լողավազաններում և լողափերում տեղի բնակչության հետ հանդիպումն անխուսափելի է։
Ինչի վրա ծախսել. Թունիսում կյանքը և սնունդն ավելի քան էժան է։ Իսկ հատուկ ուշադրության է արժանի սուրճը։
Ինչ տեսնել. Ֆրանսիացիներից ժառանգություն է մնացել հիմնավորապես վերակառուցված մայրաքաղաքը, որի ճարտարապետությունը համապատասխանում է ժամանակակից ոճի բոլոր կանոններին։ Միանշանակ պետք է զբոսնել հին քաղաքում։
Ուր մեկնել. Կոլոմբո, Շրի Լանկա
Շրի Լանկայի Սոցիալիստական Հանրապետությունը քաղաքացիական պատերազմ է վարել ավելի քան 20 տարի։ Այդ պատճառով էլ «փաթեթային» տուրիստական առաջարկներին սովոր զբոսաշրջիկներին տեղի կենցաղն ավելի շուտ կցնցի։
Ինչի վրա ծախսել. Շրի Լանկայում հիմնակում տրանսպորտի վրա է ծախսվում։ Չնայած երկիրը մեծ չէ տարածքի առումով, ճանապարհին անցկացրած ժամանակը գուշակել գրեթե անհնար է։ Երկարատև պատերազմների պատճառով կղզում բացակայում են մայրուղիները։ Միակ հասանելի փոխադրամիջոցը տաքսին է, որը բավականին թանկ արժե։ Իսկ որպես հուշ կարելի է ձեռք բերել շափյուղա։
Ինչ տեսնել. Բացի թեյի պլանտացիաներից և փղերի արգելոցներից, Ցեյլոնում շատ վայրեր կան, ուր կարելի է այցելել։ Սակայն պետք է բավականին տոկունություն ունենալ, քանի որ ամենագեղեցիկ վայրերը գտնվում են ջունգլիներով շրջապատված լեռներում։
Ուր մեկնել. Սոֆիա, Բուլղարիա
Կյանքն այստեղ ավելի թանկ է, քան Աֆրիկյան երկրների մեծամասնությունում, սակայն գրեթե կրկնակի էժան, քան եվրոպական երկրների մեծ մասում։
Ինչի վրա ծախսել. Ծովափնյա հանգստից բացի, երկիրը գրավիչ է բժշկական տուրիզմով։ Այստեղ ամուր են հանգստավայրային բուժման ավանդույթները։
Ինչ տեսնել. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան Եվրոպայի ամենահին քաղաքներից է, որտեղ միաձուլվում են Արևմուտքի և Արևելքի մշակույթները։
Ուր մեկնել.Կատմանդու, Նեպալ
Նեպալը գրավիչ է, նախևառաջ, մշակութային-կրոնական տեսանկյունից։ Չնայած հինդուիզմ և բուդդիզմ կրոնների համերաշխությանը, բոլոր նոր ժամանող զբոսաշրջիկներին զգուշացնում են հագուստի ընտրության և վարվելաձևերի հարցերում համեստություն ցուցաբերել։
Ինչի վրա ծախսել. Ապրելը և սնվելը Նեպալում բավականին մատչելի է, իսկ ահա երկարատև թռիչքները տանում են բյուջեի հիմնական մասը, ինչը, թերևս, միակ թերությունն է։
Ինչ տեսնել. Գլխավոր սրբավայրերը գտնվում են մայրաքաղաքում։ Ամբողջությամբ կոնտեքստի մեջ ընդգրկվելու համար բավական է շրջել քաղաքի երկու գլխավոր հրապարակներով՝ Թունդիկհել և Դարբար, որտեղ կենտրոնացած են ավելի քան 50 տաճարներ և հուշարձաններ։