Երգիչ Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, թե իբր տեսահոլովակի շնորհանդեսից մեկ օր անց երգիչը ոմն մեծահարուստ տիկնոջից, ով հայտնի օլիգարխներից մեկի կինն է, բնակարան է նվեր ստացել Երևանում: Ըստ լուրերի' իբր այդ կինը հաճախ է Գևորգին թանկարժեք նվերներ մատուցում:

Սամվել Ղազարյանի խոսքով' Գևորգը ինքն է բնակարան գնել: Բացի դրանից' երգիչը չունի այնպիսի երկրպագու, ով թանկարժեք նվերներ է մատուցում: Պրոդյուսերի հավաստմամբ' Գևորգի համար ընտանեկան երջանկությունն առավել կարևոր է, քան ցանկացած նվեր: