esyes.am-ը զրուցել է ամերիկաբնակ հայ դաշնակահարուհի Աննա Սարկոսովայի հետ, ով խոսել է վերջին շրջանում ունեցած համերգային ծրագրերի, սպասվող նորությունների և դերասան Արման Նշանյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին:

Վերջերս Աննա Սարկիսովան, ով առավել հայտնի դարձավ լրատվամիջոցներին իր և Արմանի նախկին հարաբերությունների մասին պատմելով, ստեղծագործական բուռն գերծունեություն է ծավալում ԱՄՆ-ում, որտեղ և բնակվում է այժմ: Ըստ Աննայի' համերգային հաջող ծրագրով վերջերս ներկայացել է Բոստոնի և Չիկագոյի հանդիսատեսին:

Երիտասարդ դաշնակահարուհին համերգային ծրագրով առաջիկայում հանդես կգա նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում և եվրոպական որոշ երկրներում ՝ Լոնդոնում, Վիեննայում: Աննայից տեղեկացանք, որ մինչ շրջագայությունը պատրաստվում է մասնակցել միջազգային մրցույթների:

«Վերջերս եմ վերադարձել Չիկագոյում և Բոստոնում կայացած համերգներից, որոնք, ինչ խոսք, շատ լավ անցան. աշնանը' սեպտեմբերին, միջազգային մի քանի մրցույթի եմ մասնակցելու Բարսելոնայում, որից հետո համերգներով կներկայանամ ԱՄՆ-ի ու Եվրոպայի իմ հանդիսատեսին, իսկ վերջում էլի Չիկագոյում համերգ կունենամ,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Աննան' հավելելով,- այժմ աշխատում եմ Docrorate Degree in Piano Performance աստիճանի վրա, իսկ սեպտեմբերից աշխատելու եմ USC (Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում)' որպես դասախոսի օգնական»:
Աննայի հավաստմամբ' այստեղ' հայրենիքում նախատեսած համերգային ծրագրերը հետաձգվեցին, սակայն առաջիկայում դա էլ կիրագործի:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա դաշնակահարուհուց հետաքրքրվեցինք նաև իր և դերասան Արման Նշանյանի ներկայիս հարաբերություններից: Աննայից և Արմանից, ով այժմ ԱՄՆ-ում է, և esyes.am-ն արդեն տեղեկացրել է նրա ամերիկյան գործունեության մասին, համացանցում մի լուսանկար էր հայտնվել, որը տարաբնույթ խոսակցությունների ու ենթադրությունների առիթ դարձավ: Հիշեցնենք, որ Աննայի և Արմանի ամուսնալուծության մասին esyes.am-ը նույնպես պատմել է: Այդ լուսանկարի առնչությամբ Աննան մեզ հետ զրույցում ասաց. «Մեր հարաբերությունների մասին միայն կասեմ այն, որ ես ու Արմանը իրար հարազատ մարդիկ ենք, թեկուզ տարիներ ու դարեր անցնեն»:

«Աննայի հետ նորմալ հարաբերություններ ունենք: Հանդիպել ենք իմ համերգի հետնաբեմում: Հազվադեպ ենք հանդիպում, որովհետև ես ապրում եմ Հայաստանում, իսկ Աննան' Միացյալ Նահանգներում»,- իր և Աննայի ներկայիս հարաբերությունների և տարածված լուսանկարի կապակցությամբ մեկնաբանեց Արմանը: