Վերջերս համացանցում հայտնվեց երգիչ Վարդան Սարգսյանի և Ֆիլիպ Կիրկորովի լուսանկարը, որն իրար խառնեց հայ հասարակությանը: Ոմանք փնովեցին, ոմանք զայրացան, ոմանք PR քայլ համարեցին, ոմանք էլ պարզապես «լայքեցին» լուսանկարն առանց մեկնաբանություն թողնելու: Մինչդեռ երգիչն այս ամենի հետ կապված իր դիրքորոշումն ունի:

«Մի բան հաստատ է, ես չեմ տեղադրել լուսանկարն իրարանցում առաջացնելու կամ PR -ի համար: Կարծում եմ՝ ծիծաղելի կլիներ տեղադրել լուսանկար մի մարդու հետ, ում քո երկրում չեն սիրում: Պարզապես նրա հետ շփվելու առիթ եղավ, որի ժամանակ ես նրան նշեցի մեր քաղաքացիների վերաբերմունքը նրա մի շարք քայլերի հանդեպ: Երբ ասացի, նա պարզապես լռեց, ես այդ լռությունը համարեցի համաձայնության նշեն»,-ArmStar.am-ի հետ զրույցում պարզաբանեց Վարդանը:

Շարունակությունը` այստեղ: