Լոնդոնի Սոհո թաղամասի գիշերային ակումբներից մեկում կազմակերպված երեկույթը Մեծ Բրիտանիայի ներգաղթի հարցերով նախարար Մարկ Հարփերի համար տխուր ելք է ունեցել։

Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Euromag-ին, նախարարին ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջինս ակումբի սեղանի վրա պարելու ժամանակ վայր է ընկել ու կոտրել ոտքը։

«Ես պարում էի սեղանի վրա կնոջս՝ Մարգարեթի հետ, սակայն ընկա ու ոտքս կոտրեցի։ Բարեբախտաբար, կինս վայր չընկավ, քանի որ նա ինձնից ավելի լավ է պարում»,-ասել է նախարարը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, երբ լրագրողները նախարարին նկատել են հենակներով։