Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններց մեկի՝ ամերիկյան Google-ի փորձագետ, ինժեներական հատվածի տնօրեն Ռեյ Կուրվեյլը որոշակի կանխատեսումներ է արել տեխնոլոգիաների ու մարդկության համատեղ ապագայի վերաբերյալ, որոնք ներկայացրել է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին։

Մասնագետի կանխատեսումների համաձայն, մարդիկ 30 տարի անց հնարավորություն կունենան բոլոր իրենց մտքերը ներբեռնել համակարգչի մեջ և «թվայնacva] անմահություն» ձեռք բերել։ Նա նաև պնդում է, որ ոչ հեռավոր ապագայում՝ 90 արի անց, մեր մարմնի մասերը կփոխարինվեն տեխանիկական բաղադրիչներով։

Կուրվեյլն իր մտքերով կիսվել է Նյու Յորքում տեղի ունեցած համաժողովի շրջանականերում, որը վերաբերել է տեխնոլոգիաների ապագային։ Այն տեղի է ունեցել ռուս օլիգարխ Դմիտրի Իցկովի նախաձեռնությամբ։

«Հաշվի առնելով, թե ինչպիսի արագությամբ են համակարգչային տեխնոլոգիաները զարգանում՝ մարդկային ուղեղը ևս պետք է քայլի այդ ճանապարհով։ Այլ կերպ ասած այն պետք է շարժվի դեպի թվայնացված անմահություն։ Այսինքն մարդու ինտելեկտը ընդմիշտ կպահպանվի համակարգչում՝ նրան յուրօրինակ անմահություն տալով»,-ասել է փորձագետը։

Նա նշել է, որ այդ բնագավառում հաջողության հասնելու գրավականը նյարդային ինժեներիան զարգացնելն է, որի առաջին քայլերն այսօր արդեն արվում են։ Մասնավորպես նա անդրադարձել է 3D տպագրությանը, որոնց միջոցով մարդկանց մարմնի պակասող հատվածները վերականգնման առաջին դեպքերն են գրանցվել։

Անդրադառնալով ապագայում մարդկային մարմնի զարգացմանը՝ Կուրվեյլը նշել է, որ մարմնի վրա կգերիշխեն ոչ կենսաբանական հատվածները, որոնք իրենց գործնեությամբ չեն տարբերվի բնականից։

«Իրականում մարմնի մեքենայացված մասն այնքան հզոր կլինի, որ լիովին կկարողանա հասկանալ կենսաբանական հատվածին, և անգամ դրա բացակայությունը զգացնել չի տա»,-ասել է փորձագետը։