Հունիսի 16-ին Ամերիկայում նշվում էր Հայրիկի օրը։ Այդ առթիվ Քիմ Քարդաշյանն իր բլոգում տեղադրել էր լուսանկար և շնորհավորել իր «հայրիկներին».

«Հայրիկի օրը միշտ շատ քաղցր է ինձ համար։ Ամեն տարի ես ավելի եմ կարոտում իմ հորը... Բայց ես այնքան օրհնված եմ, որ ունեցել եմ 2 անհավատալի հայր իմ կյանքում, որոնք ինձ սովորեցրել են այն, ինչ ես գիտեմ. Շնորհակալություն քեզ Բրյուս՝ միշտ իմ կողքին լինելու համար, շնորհակալություն քեզ, հայրի՛կ՝ ինձ ճիշտ մեծացնելու համար!

Բոլոր հայրերի տոնը շնորհավոր! Իսկ բոլոր երեխաներն իրենց կողքին թող ունենան սիրող հայր»