Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու՞ է Ալլա Պուգաչովան մշտապես անփոփոխ գեղեցիկ կազմվածքով: Շատերը նրա կազմվածքը համեմատում են երիտասարդ աղջիկների կազմվածքի հետ:
Նրա խոսքով' նա առանձնակի սննդակարգ չի օգտագործում: Պարզապես իր սննդակարգում քիչ կա աղի և յուղային մթերքներ: Նա և իր աղջիկը սնվում են նույն սննդակարգով:
«Կրիստինան լավ միջոց է գտել, որպեսզի մշտապես կազմվածը գեղեցիկ լինի: Ես անձամբ շատ եմ սիրում աղի բաներ ուտել, սակայն ստիպված եմ հրաժարվել: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ ես նիհարում եմ, քանի որ այդպիսով ես կարողանում եմ հագնել իմ շատ սիրելի զգեստները: Ես գիտեմ, որ նիհարելը խնդիր է բոլոր կանանց համար, սակայն չպետք է զգացմունքներին տրվել և պետք է պայքարել: Նիհարել կարելի է, միայն պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ես ցանկացա և կարողացա, դուք էլ կարող եք»,- ասել է Պուգաչովան: