Մեր կյանքի արագ ռիթմը հաճախ ստիպում է համակերպվել տարբեր կարգի անհարմարություններին: Ցավոք, դա վերաբերվում է նաև սննդին: Շտապելու պատճառով հաճախ ուտում ենք կասկածելի որոկի ֆաստֆուդեր, և նույնիսկ տանը, լինելով հոգնած, հաճախ ծուլանում ենք պատրաստել տնական կերակուր և բավարարվում ենք պատրաստի կիսաֆաբրիկատներով: Դրանով մենք անուղղելի վնաս ենք հասցնում մեր առողջությանը:
Ցավալին այն է, որ նման վերաբերմունքը առողջության նկատմամբ ոչնչով չի կարելի արդարացնել: Տանը կարելի է արագ պատրաստել համեղ և օգտակար կերակուր:
Օրինակ՝ մի քանի րոպեում կարելի է պատրաստել հում կամ նախօրոք խաշած բանջարեղեններից ոչ բարդ աղցան, որի օգտակարությունը շատ ավելի մեծ է: Բանջարեղենով կամ վիրմիշելով նույնպես կարելի է շատ արագ թեթև ապուր պատրաստել: Տարբեր տեսակի ձկնեղենի պատրաստումը կպահանջի ընդամենը 15-20 րոպե, և պետք չէ պատճառ բերել հոգնածությունը՝ դա արդարացում չէ: Համեղ տնական կերակուրը կօգնի ձեր օրգանիզմին հեշտությամբ հաղթահարել այդ հոգնածությունը, կբարձրացնի տրամադրությունը, որը հաճախ լինում է սխալ սնվելու հետևանք, և որի արդյունքում օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ նյութերը:
Այսօր «Խոհարարական Էդեմը» առաջարկում է ձեզ խորհուրդներ և բաղադրատոմսեր, որոնք կօգնեն արագ պատրաստել տարբեր տեսակի համեղ և օգտակար կերակրատեսակներ առանց մեծ ջանք գործադրելու: