Microsoft ընկերությունը iPhone սմարթֆոնների և iPod touch նվագարկիչների համար թողարկել է նոր Office Mobile տեքստային խմբագրում իրականացնող ծրագիրը, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Lenta.ru-ին, որն էլ վկայակոչել է ընկերության պաշտոնական բլոգին:

Ծրագիրն անվճար է, սակայն այն կարող են կիրառել Office 365 վճարովի ծառայության բաժանորդները: Բաժանորդագրության արժեքը կազմում է շուրջ 80 դոլար:

Office Mobile-ը հնարավորություն է տալիս դիտել, ստեղծել և փոփոխել Word-ի տեքստային ֆայլերը, Excel-ի աղյուսակները, PowerPoint-ի ներկայացումները: Ծրագրով աշխատել հնարավոր է նաև առանց ինտերնետի առկայության. արված փոփոխությունները կպահպանվեն սարքի՝ համացանցին միանալուն պես:

Հավելվածն աշխատում է iPhone սմարթֆոններում՝ սկսած iPhone 4-ից, և iPod touch նվագարկիչներում՝ սկսած 5 սերնդի մոդելից: Անհրաժշտ է միայն սարքավորումներում տեղադրել iOS 6.1 օպերացիոն համակարգ: