Օդեսացի երգիչ և գործարար Սերգեյ Արտեմևն իր նոր երգը նվիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլային։ Երգը հենց այդպես էլ կոչվում է՝ «Լյուդմիլա», և նվիրված է նրանց անսպասելի ամուսնալուծությանը, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Обозреватель-ին։

Ըստ աղբյուրի՝ այս տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։

Արտեմևի պաշտոնական կայքում նշվում է, որ նա 34 տարեկան է, ծնվել է Քիշնևում, սակայն վերջին 11 տարվա ընթացքում ապրում է Օդեսայում։ Նա ունի իր սեփական գովազդային գործակալությունը և առևտրի կենտրոնը։