Ամռանը մեր մաշկը լիարժեք խնամքի կարիք է զգում: Արևի ճառագայթները վնասում են այն, գրգռում: Պատրաստեք մի քանի «ամառային» դիմակներ Ձեր մաշկն ավելի թարմ ու պաշտպանված պահելու համար:

Դիմակներ չոր մաշկի համար

1 ձվի դեղնուցը լավ խառնեք 1 թ. գդալ մեղրի և 1թեյի գդալ թթվասերի կամ սերուցքային կարագի հետ: Ստացված քսուքը քսեք դեմքին, թողեք այդպես 20 րոպե և լվացեք դեմքը սառը ջրով:

Վարունգն անցկացրեք քերիչի ամենափոքր անցքերով: Ավելացրեք դրան մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Զանգվածը քսեք դեմքին և վզին: 20 րոպե հետո մաքրեք դիմակը, բայց ոչ ջրով:

Լավ տրորեք 2ճ. գդալ կաթնաշոռը 1ճ. գդալ կաթի և 1թ. գդալ մեղրի հետ: Դիմակը քսեք դեմքին և պահեք 25-30 րոպե:

Դիմակներ յուղոտ մաշկի համար

1 ճ. գդալ խնձորի պյուրեն խառնեք 1 դեղնուցի և 1 թարմ, տաք կաթի հետ: Զանգվածը քսեք դեմքին գոլ վիճակում և մաքրեք այն 20 րոպեից սառը ջրով:

Միջին չափի թուրինջը մաքրեք կեղևից և կաշվից: Տրորեք և ավելացրեք մեկ բաժակ թթու կաթ: Զանգվածը մեկ ժամով դրեք սառնարանում: Այնուհետև քսեք այն դեմքին և վզին, թողեք 30 րոպե: Լվացեք դեմքը տաք ջրով:

Հարեք ձվի սպիտակուցը, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, քսեք դեմքին: Թողեք՝ չորանա: Դեմքը լվացեք քացախաջրով (1 թ. գդալ քացախ 0.5լ եռացրած ջրին): Այն կմաքրի ծակոտիներն ու թարմ տեսք կհաղորդի մաշկին:

Դիմակներ նորմալ մաշկի համար

Հարեք 200 գր թթվասերը, աստիճանաբար ավելացրեք 2 դեղնուց, 2 ճ գդալ մեղր, 1 թ. գդալ կտավատի ձեթ: Այնուհետև ավելացրեք 30 գ սպիրտ և կաթիլներով ճզմեք մեկ կիտրոնի հյութը: Քսեք դեմքին, 20 րոպեից կարող եք լվանալ գոլ ջրով:

Խառնեք կես քերած խնձորը 1 ճ. գդալ մեղրի, նույնքան խնձորի քացախի, 3 ճ. գդալ բուսական յուղի հետ: Լավ խառնեք: Քսեք դիմակը 30 րոպեով: Այնուհետև լվացեք գրեթե սառը ջրով:

Լավ փափկեցնում, թարմացնում և միաժամանակ սնուցում է դդումով դիմակը: Դդմի միջուկը դրեք դեմքին 20-30 րոպեով: Լվացեք դիմակը սառը ջրով: