Մադոննայի բազմաթիվ կոչումներին ավելացավ ևս մեկը՝ պոպ երաժշտության թագուհին ճանաչվել է ժամանակակից ամենախելացի աստերից մեկը՝ ինտելեկտի բարձր ցուցանիշով ընդգրկվելով Mensa Internatinal -ի «հանճարների ինտելեկտով աստղերի» ցուցակում:

Mensa-ի անդամներ կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր IQ-ի ստանդարտ թեսթերը հանձնել են աշխարհի բնակչության 98 տոկոսից լավ՝ հավաքելով առնվազն 139 միավոր: Մադոննան և Շակիրան 140 միավոր են հավաքել: 2 գեղեցկուհիներին իր հավաքած միավորներով գերազանցել է հեռուստադերասան Նոլան Գոուլդը, ով ճանաչվել է «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալում նկարահանվելով: Նա հավաքել է IQ թեսթերի 150 միավոր:

600x580

 

Մադոննայի IQ-ն 140 միավոր է

Օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կևին Տարանտինոն «ուղեղով հավասար է» Դոլֆ Լունգրենին՝ նրա ուղեղի գործակիցը հավասար է 160-ի: Իսկ ամենախելացի աստղի կոչումը ստացել է Ջեյմս Վուդսը' իր 180 միավոր IQ-ով:

600x580

Նույնքան միավոր ունի նաև Շակիրան

Mensa International-ի նշանավոր անդամների ցուցակը համալրեցին նաև դերասանուհի Ջինա Դևիսը, նախկին մոդել Ջուլի Պետերսոնը, Ջոն Մալկովիչի նախկին կինը՝ ամերիկյան հեռուստաաստղ Գլենն Խեդլին և դերասան Ստիվ Մարտինը:

Լիլիթ Պետրոսյան