Թայլանդում տեղի է ունեցել Mitsubishi Attrage բյուջետային սեդանի փակ շնորհանդեսը, սակայն լուսանկարները, այնուհանդերձ, հայտնվել են համացանցում, տեղեկացնում է tert.am-ը` հղում տալով Вести-ին։

1,2 լ տարողությամբ, եռագլան,78 ձիաուժ հզորությամբ շարժիչով, 4 դռնանի նորույթը շուտով կհայտնվի նաև ռուսական շուկայում։ Ըստ ամենայնի, մեքենայի գինը կկազմի 15-19 հազար դոլար։

Պաշտոնապես հայտարարվել է, որ մեքենան 4.5 լ վառելիք է ծախսում 100 կմ-ում։ Մեքենան ունի ABS, EBD, անվտանգության 2 բարձիկ, գունավոր էկրանով մուլտիմեդիա համակարգ, ինչպես նաև շարժիչը գործի գցող կոճակ։