«Մայքլ Ջեքսոնի դուստրը' Փերիս Ջեքսոնը չի կարողացել ներկա լինել Մերլին Մենսոնի համերգին, ինչ պատճառով փորձել է ինքնասպանություն գործել»- գրում է ArmStar.am-ը:

15 ամյա աղջկան Լոս Անջելեսի հիվանդանոց են տեղափոխել հունիսի 5–ի վաղ առավոտյան. նա կտրել էր դաստակի երակները: Մինչ ինքնասպանության փորձը, նա Թվիթերի իր էջում գրել է Բիթլզ խմբի "Yesterday" երգի առաջին նախադասությունը' "yesterday, all my troubles seemed so far away":

Աղջկա մայրը պատմել է, որ նրան արգելել են ներկա լինել Մենսոնի համերգին, ինչին նա շատ բուռն է արձագանքել: Աղջիկն ընդունել է նաև մեծ քանակությամբ դեղահաբեր:

Ընտանիքի մտերիմների խոսքով, Փերիսը վերջին ժամանակները շատ մեծ սթրես է ապրում իր տատիկի' Քեթրին Ջեքսոնի հետ կապված: Նա դատական քաշքշուքների մեջ է լեգենդար երգչի վերջին համերգային շրջագայության կազմակերպիչների հետ: Բացի այդ, նա մինչ օրս չի հաշտվում իր հոր մահվան հետ: