Հաճախ պատահում է, որ մենք երջանիկ լինելու ցանկություն ենք ունենում: Առաջարկում ենք երջանիկ լինելու 10 միջոց: Փորձե´ք:
1.Վերջացրեք կիսատ թողած գործը- որը դուք չեք վերջացրել դրա տհաճ լինելու պատճառով: Բայց հենց տհաճ գործը իր ավարտին հասցնեք, դուք բավարարվածության զգացում կունենաք:
2.Օգնեք նան, ով ունի դրա կարիքը- Հարցումները ցույց են տալիս,որ ուրիշներին օգնելը հոգեպես բավարարվածություն է պատճառում մարդուն եւ բաձրացնում է ինքնագնահատականը:
3. Հյուր գնացեք- Բայց այնպես, որ գրավեք բոլորին ձեր տեսքով: Դա թույլ կտա վայելել բոլոր տղամարդկանց ուշադրությունը եւ զգալ, որ դու ամենա-ամենան ես: Դա եւս օգնում է երջանիկ զգալ:
4. Տրվեք լավ հիշողություններին – զգալ նրա օծանելիքի բույրը, երգել այնպիսի մի երգ,որի հետ կապված դրական հիշողություններ կան:
5. Ստեղծագործեք- Օրինակ բանաստեղծություն գրեք եւ ուղարկեք ընկերներին, կամ էլ հետաքրքիր մի բան նկարեք:
6. Օրագիր պահեք- Կարծում եք ինչու են ինտերնետ-օրագիրները այդքան մոդայիկ:Նրանց օգտատերերը երջանիկ մարդիկ են: Նրանք ովքեր օրագիր են պահում ,ավելի քիչ են հիվանդանում: Թղթին հանձնելով վատ մտքերը' ազատվում եք սթրեսից:
7.Նայեք անձնական ֆոտո-արխիվը- Հին նկարները լի են դրական լիցքերով, որոնք ունակ են երջանկացնելու մարդուն:
8. Իրականացրեք երազանքը- Գնալ ուրիշ քաղաք, օդապարիկով թռչել, կամ կամ էլ պարել մինչ առավոտ: Իրականացրեք հենց հիմա,հետո կարող է ուշ լինել:
9. Մանկական հեքիաթ կարդացեք- Լուրջ գրականությանը միշտ էլ կարող եք վերադառնալ:
10. Մի լավ քնեք- Թեկուզ շաբաթվա մեջ մի անգամ: Մի այն թե արթնանալուց հետո անկողնում 20 րոպեից ավել մի մնացեք: Դա կարող է ազդե տրամադրության եւ ինքնազգացողության վրա: