Հունիսի 3-ին աշխարհի աստղերը հավաքվել էին Նյու Յորքում' մասնակցելու CFDA ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը:Այսպիսով, կանացի հագուստի լավագույն բրենդ է ճանաչվել Proenza Schouler-ը, տղամարդու հագուստինը' Thom Browne-ն: Լավագույն աքսեսուարների համար մրցանակի է արժանացել դիզայներ Ֆիլիպ Լիմը: Lifetime Achievement Award-ի հատուկ մրցանակակիր է դարձել Givenchy-ի գեղարվեստական տնօրեն Ռիկարդո Տիշին: Ոճի իկոնա, ԱՄՆ նախկին նախագահի տիկին Հիլարի Քլինթոնը ամերիկական նորաձևության վետերանի մրցանակ է հանձնել Օսկար Դե Լա Ռենտեին:
Մրցանակների են արժանացել նաեւ հագուստի դիզայներ Քոլլին Էտվուդը, ով վերջերս «Չիկագո». «Ալիսան հրաշքների աշխարհում» եւ «Գեյշայի օրագիրը» ֆիլմերի դերասանների հագուստի մոդելավորման համար արժանացավ «Օսկարի»:
Կարմիր գորգին հայտնվել են նաեւ Օուլսեն քույրերը, մոդելներ Միրանդա Քերը, Լինդա Եվանգելիստան, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Կարոլինա Կուրկովան, Քարլի Քլոսը, դերասաններ Ջեսիկա Չեսթեյնը, Ռունի Մարան եւ այլոք: