Բրիտանացի հանրահայտ դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով ճանաչում է ձեռք բերել «Տիտանիկ» ֆիլմի շնորհիվ, պատրաստվում է 3-րդ անգամ մայրանալ։

Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Взгляд-ըին, որն էլ իր հերթին հղում է տվել People ամսագրին, ապագա փոքրիկի հայրն է 34-ամյա Նեդ Ռոքնռոլը, ով դերասնուհու հետ է ամուսնացել անցած տարի։

Քեյթն ու Նեդն անչափ ուրախ են. փոքրիկը կլինի նրանց առաջին համատեղ երեխան։ Ուինսլեթը նախկին 2 ամուսիններից՝ ռեժիսորներ Ջիմ Թրիփլթոնից ու Սեմ Մենդեսից, ունի 2 երեխա՝ 12-ամյա Միան ու 9-ամյա Ջոն։