Նյու Յորքի (ԱՄՆ) բնակչուհին ստացել է 68 տարի առաջ ուղարկված սիրային մի նամակ, գրում է tert.am-ը` հղում տալով pravda.ru-ին։
27-ամյա Էբբի Ջեյկոբսոնն իր փոստարկղում հայտնաբերել է նամակ, որն ուղարկվել է Հյուսիսային Կարոլինայից 1944թ. նոյեմբերին։ Այն ուղարկել է լեյտենանտ Ջոզեֆ Մեթյուզը, իսկ հասցեագրված է եղել նամակը նրա կնոջը՝ Ջոյին, որն այդ ժամանակ ապրել է Էբբիի բնակարանում։
Աղջիկը պատմել է, որ նամակի տեքստը հիացրել է իրեն իր ռոմանտիզմով։ Հասցեատիրոջը գտնելու համար Էբբին իր ընկերոջ հետ ստեղծել է The Lost Letter Project նախագիծը։ Արդյունքում նրա հետ կապվել է լեյտենանտի կրտսեր դուստր Ամալա Մեյվ Մեթյուզը։ Պարզվել է, որ նրա հայրը և առաջին կինը՝ Ջոն, արդեն մահացել են, և նամակը փոխանցել են Ամալիի ավագ եղբորը։